Ողջույն

Design GalleryՀարգելի Ջիլավյան,

Ուրախ ենք ողջունել բոլոր Ջիլավյաններին jilavyan.am կայքում:

Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ Ջիլավ պապի և այլ Ջիլավյանների կյանքի ու գործունեության մանրամասներին, իմանալ հետաքրքիր դեպքեր ու փաստեր:Մենք ուրախ կլինենք ընդունել բոլոր դիտողություններն ու առաջարկությունները:

Հուսով եմ, որ բոլոր Ջիլավյանների աջակցությունն ու արձագանքները կնպաստեն Ջիլավյաններ բարեգործական հիմնադրամի և սույն կայքի կայացմանն ու կատարելագործմանը:

ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Ջիլավի մասին

Free CSS TemplatesՋիլավը (1740-1848թթ.) ծնվել է Արևմտյան Հայաստանում` Վանա լճից հարավ գտնվող Ագարակ սարահարթում, որըտարածվում էր մինչև Այգառքի լեռնաշղթան: Ագարակ սարահարթին կից Այգառքի (Հաքյարիի) անմատչելի լեռանաշղթայի ամենաբարձր գագաթը Ջիլո լեռն է (4168մ): Այդ ամբողջ տարածքը պատկանել է Ջիլավի պապ Ջիլավին: Ջիլավը Ալիխանի կրտսեր զավակն էր: Ջիլավի պապ Ջիլավի երակներում հոսում էր նախարարական տոհմի արյուն: Թուրք փաշան սիրահարվում է Ջիլավի մորը՝ Ալիխանի գեղանի տիկնոջը, և փախցնում նրան: Ջիլավը հավաքում է տոհմի երիտասարդներին, զինում նրանց, իսկ կանանց, ծերերին ու երեխաներին գիշերով ճանապարհում Պարսկաստան: Նրանց մեջ էր նաև մանկահասակ Ջիլավը: Ջիլավն իր զինված ջոկատով հարձակվում է թուրք փաշայի կանանոցի վրա, կոտորում է պահապաններին, փրկում Ալիխանի կնոջը, որից հետո ճանապարհվում են Պարսկաստան: Ի վերջո, ամբողջ տոհմով բնակություն են հաստատում Պարսկաստանում: Որոշ ժամանակ հետո կորցնելով ունեցած փոքր նյութական միջոցները՝ ցրվում են ողջ տարածաշրջանով:

Ջիլավի գիրքը

Ջիլավյանների հավաքները

Design Blog

«Ջիլավյաններ» բարեգործական հիմնադրամ

Design Gallery

Հիմնադրամի ստեղծումը

2010 թ. Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ Ջիլավյանների հավաք, որտեղ որոշվեց ստեղծել «ՋԻԼԱՎՅԱՆՆԵՐ» բարեգործական հիմնադրամը:

Վարչության կազմը

"ՋԻԼԱՎՅԱՆՆԵՐ" բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել...

Տնօրեն. Վահե Յուրիի Ջիլավյան (ՀՀ Սփյուռքի փոխնախարար, 091777111)